HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգը կեղծ էր

Ինչպես փոխանցում է Հայաստանի փրկարար ծառայությունը, նախօրեին, ժամը 12.39-ին Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Պետական եկամուտների կոմիտեի շենքի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ եւ հրդեհաշիջման շտաբը: Տեղեկատվությունը հաղորդվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ պաշտպանության նախարարության օպերատիվ հերթապահներին: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է.Բարսեղյանը: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից տարված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ժամը 13.45-ին հայտարարվել է տագնապի ավարտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter