Հայ մարզիկները մեկնել են Մոսկվա
Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այսօր Մոսկվա է մեկնել Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, ուր մարտի 25-ից 27-ը տեղի կունենա մարզական և մարտական սամբոյի տղամարդկանց և կանանց «Ա.Խառլամպիևի հուշամրցաշար» աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու են 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը և 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն համարվող մրցաշարն անց է կացվում 1980 թվականից, 1982-ից դարձել է միջազգային: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցաշարին մասնակցում են աշխարհի ուժեղագույն սամբիստները,2009 թվականից այն ստացել է Սուպերգավաթի կարգավիճակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել