HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

36 ճանապարհատրանսպորտային պատահար` 7 օրում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի մեկ դեպք, որը բացահայտվել է: Նույն ժամանակահատվածում արձանագրված ավազակային հարձակման 3 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը: Արձանագրված խուլիգանության 6 և խարդախության 66 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 64 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 11 և ավազակային հարձակման 2 դեպք: Արձանագրվել է նաև հրդեհի բռնկման 1 և թունավորման 3 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter