Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը` Մոսկվայում
Նախօրեին Ռուսաստանի Պետդումայի «Гербовый» սրահում կայացել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ` բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ով ողջունել է հայ խորհրդարանականներին և նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովը կատարել է լուրջ աշխատանքներ երկու խորհրդարանների արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու հարցում:
Հայկական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը տեղեկացրել է միջխորհրդարանական հանձնաժողովի անցյալ որոշումների կատարման մասին: Անդրադառնալով միջազգային հարթակներում հայ և ռուս պատգամավորների համագործակցությանը` նա գոհունակություն է հայտնել արձանագրված առաջընթացի վերաբերյալ, խոսել է նաև երկու կողմերի տնտեսական համագործակցության մասին:
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող երկուստեք կարևորություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել