Թմրանյութերի ապօրինի շրջանառության 2 դեպք
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. մարտի 14-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 39 լիտր ոգելից խմիչք, որից 29 լիտրն ինքնաշեն, 105 հատ բջջային հեռախոս, 75 կտրող-ծակող առարկաներ: Գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 2 դեպք:
Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 2 դատապարտված կամ կալանավորված անձ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարճության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել