HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիստ պաշտպանության նախարարությունում

Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում են հանձնաժողովի համանախագահներ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել և ամփոփվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները, որը կոչված էր կանխորոշելու պաշտպանության ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների պլանավորման աշխատանքների հետագա ընթացքը:
Հանձնաժողովի մշակած փաստաթղթերի փաթեթն ամուր հիմք է ստեղծել պաշտպանության ոլորտում երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար: Համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել նախորդ ամիսների ընթացքում հանձնաժողովի և նրան կից փորձագիտական խմբերի աշխատանքից:Նիստի ընթացքում որոշվել է տվյալ փուլի ընթացքում մշակված ռազմավարական պլանավորման փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնել հաստատման: Համանախագահները հանձնաժողովի հետագա աշխատանքները կազմակերպելու և պաշտպանության ռազմավարական վերանայման չորրորդ փուլը սկսելու վերաբերյալ համապատասխան ցուցումներ են տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter