Ռոբերտ Քոչարյանը չի մեկնաբանում Սարգսյանի հայտարարությունը
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի միջոցով փորձեցինք երկրորդ նախագահի մեկնաբանությունը ստանալ Սերժ Սարգսյանի` սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում արած այն հայտարարության վերաբերյալ, թե հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը Ադրբեջանին:
Վիկտոր Սողոմոնյանը խնդրեց զանգահարել օրվա 2-րդ կեսին, իսկ երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում ասաց. «Ոչ դրական, ոչ բացասական. մենք չենք մեկնաբանում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել