HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Կարմիր քարտ Վարդան Այվազյանին

Մամուլում արդեն հրապարակվել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում ներկուսակցական-կարգապահական հարցերի շրջանակում քննարկվել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հարցը: Իսկ ՀՀԿ պաշտոնական կայք-էջի «Լրահոս» բաժնում տեղադրված է նրա պարտականությունների թերի կատարման և խիստ նկատողություն հայտարարվելու մասին հաղորդագրությունը:

Չնայած տույժի առիթը Այվազյանի այն հարցազրույցն էր, որում պաշտպանել էր իր կուսակից Տիգրան Սարգսյանի` էկոնոմիկայի նախարարին «երկու նշանակած» Գագիկ Ծառուկյանին, բայց պատճառներն ավելի խորքային են և տեղավորվում են վերջին շրջանի հայտնի իրադարձությունների համատեքստում:

Բանն այն է, որ Վարդան Այվազյանը վերջին շրջանում դարձել է Գագիկ Ծառուկյանի հետ տանդեմ կազմած Հովիկ Աբրահամյանի ամենամոտ և վստահելի մարդկանցից մեկը: Նա ոչ միայն բավականին ջերմ հարաբերություններ է պահպանում Ռոբերտ Քոչարյանի հետ, այլև իր հանձնաժողովով հատուկ Ռոբերտ Քոչարյանի  («և ընկերների») համար անցկացնել է տալիս տնտեսական բլոկի օրենքներ: Դրանցից մեկն էլ տխրահռչակ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերջին փոփոխություններն էին, որոնց համաձայն, 2013թ-ից այս գործունեությամբ գոտիավորված սկզբունքով զբաղվելու ենթակա 4 գոտիներից մեկը Էռնեկյանին, այն է` Քոչարյանին պատկանող ««Զվարթնոց» ազատ  տնտեսական» գոտին է: Իսկ նախկինում, որպես բնապահպանության նախարար, նա նույն ծառայությունները մատուցում էր նույն շրջանակների համար` տուֆի և բնական հանածոների հանքեր «դուրս գրելով»:

Հայաստանցին ցմահ է դատապարտվել Պերմում

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Ռուսաստանի Պերմ քաղաքում 23-ամյա հայաստանցի Գեղամ Անայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «երկու և ավելի անձանց կանխամտածված, շահադիտական նպատակներով սպանության և կողոպուտի, մեքենայությունների» համար: Քննության տվյալներով, 2007թ-ին Անայանը կապեր է հաստատել տուժած ընտանիքի` 20-ամյա երիտասարդի, նրա մոր և քրոջ հետ, որոնք զբաղվում էին ձեռնարկատիրական գործունեությամբ: Որոշելով կորզել նրանց գումարները` նա առաջարկել է զբաղվել համատեղ բիզնեսով և միասին 220 հազարական ռուբլի դնել գործի մեջ: Ստանալով նրանց փողերը` Անայանը որոշլ է սպանել ընտանիքին:  Նախ հանցագրրծն անտառ է տարել և սպանել երիտասարդին, ապա երկու կանանց, որոնց նա սպանել է հրացանով:

Կարճաժամկետ է

ՀՀ արժութային շուկայում վերջին օրերին արձանագրվող դրամի կտրուկ տատանումները Կենտրոնական բանկը չի կարողանում կամ չի ուզում հարթել: Երեկ ֆոնդային բորսայում 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 392 դրամ 49 լումա: Մասնագետների գնահատմամբ, դրամի արժևորումը կարճատև գործոնների ազդեցության արդյունք է: Ուշագրավ է, որ վերը նշված կարճաժամկետ գործոնների շարքում կարևոր դեր է զբաղեցնում այն հանգամանքը, որ Իրանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս օրերին ժամանել են Հայաստան և այստեղ նշում են իրենց կարևոր տոներից մեկը` Նովրուզ բայրամը և, բնականաբար, զգալի ծավալներով արտարժույթ են բերել իրենց հետ:

Եվրոն իջնում է Միջազգային ֆինանսական շուկաներում շարունակվում է եվրոյի անկումը: Եվրոն ԱՄՆ դոլարի համեմատությամբ իջել է մինչև 1.33-ի: Հիշեցնենք, որ եվրոյի արժեզրկումը սկսվեց Հունաստանի և Իսպանիայի տնտեսությունների վերաբերյալ տեղեկություններից հետո: Եվրամիության տնտեսության և ֆինանսական հարցերով պատասխանատու Օլի Ռեհնը նշել է, որ արդեն անհրաժեշտ է Հունաստանին օգնություն տրամադրելու հարցում վճիռ կայացնել, հակառակ դեպքում եվրոյի անկումն ավելի լուրջ աստիճանի կհասնի:

Ուզում է վարչապետ դառնալ

Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ այսօրվա ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ անում է` ՀՀ վարչապետ դառնալու համար: Նա, համագործակցելով իր սիրելի դաշնակցության հետ, ջանում է օր առաջ գալ վարչապետ, որպեսզի հետագայում ներքին հեղաշրջման միջոցով կարողանա նորից բազմել ՀՀ նախագահի աթոռին: Թերթի տեղեկություններով, վերջերս ՀՅԴ-ի պարագլուխներ Վահան Հովհաննիսյանն ու Հրանտ Մարգարյանը գնացել են Սերժ Սարգսյանի մոտ և խնդրել նրան, որպեսզի Ռ. Քոչարյանին նշանակի վարչապետ: Դաշնակները դաժան քննադատության են ենթարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նշելով, թե նա պարզապես չի կարող ղեկավարել տնտեսությունը: Սերժ Սարգսյանն էլ ասել է, թե Տիգրան Սարգսյանը շատ լավ էլ գլուխ է հանում տնտեսությունից, և առայժմ կտրուկ քայլերի անհրաժեշտություն չկա: Բայց Քոչարյանը շարունակում է տարբեր խողովակներով, այդ թվում և արտաքին ուժերի ճնշմամբ, ձգտել ՀՀ վարչապետի աթոռին:

Անառողջ իրարանցում

Ինչպես և սպասվում է, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցից հետո ՀՀՇ-ական մամուլը տիեզերական աղմուկ բարձրացրեց: Այս կապակցությամբ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը թերթի թղթակցին ասել է. «Ընդդիմադիր մամուլի արձագանքը ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին զարմացնում է: Ըստ ամենայնի, մեր գրասենյակը տեղեկատվությանն ու հարցազրույցներին կից պետք է բացատրական նյութեր առաքի` «հատուկ օժտված» քաղաքական գործիչների և լրագրողների համար: Առաջին անգամ չէ, որ առանձին պարբերականների հեղինակները դավադրություններ են փնտրում Քոչարյանի գործողություններում և ելույթներում` անտեսելով դրանց ակնհայտորն հասկանալի էությունը:

«Ազգային գաղափարախոսությանը հավատարիմ»

«Նախագահ Սարգսյանը, հավատարիմ մնալով ազգային գաղափարախոսությանը, բարձրացնում է Ցեղասպանության ճանաչման հարցը և պահանջում է, որպեսզի արդարացի դատավճիռ լինի Ցեղասպանություն իրականացնողների նկատմամբ: Առաջին անգամ ՀՀ նախագահը բարձրացնում է նման հարց, իսկ սա նշանակում է, որ Սրեժ Սարգսյանի դեպքում մենք գործ ունենք մի պետական գործչի հետ, ով երբեք պատմությունը չի դարձնի առուծախի առարկա»,- թերթի հետ զրույցում, ներկայացնելով Դեր Զորում ՀՀ նախագահի ելույթը, ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանություններ (1)

Вачаган
У вас восмилетний давности 10-03 ,25 марта 2010г, загаловки,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter