Զոլաքարում հրդեհից մարդ է մահացել
Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը հաղորդում է, որ մարտի 24-ին` ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.20-ին, մարվել` 09.10-ին: Այրվել են Միհրան Մկրտչյանին պատկանող տան առաստաղը եւ երկու ննջասենյակը, վնասվել են տանիքի թիթեղները: Տանը հայտնաբերվել է տանտիրոջ` 1929 թ. ծնված Մ. Մկրտչյանի դիակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել