HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախում. կան զոհեր

Դեռեւս չպարզված հանգամանքներում` երեկ կեսգիշերին Երեւան-Մեղրի ավ­տոճանապարհի 98-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 87 PՏ 770 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մայթեզրի քարե շինությանը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Եղեգնաձորի հրշեջ-փրկարար ջոկատից երկու փրկարար: Պատահարի հետեւանքով վարորդը` Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ, 1982 Ա. Աղախանյանը եւ ուղեւոր` նույն մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գ. Կարապետյանը, տեղում զոհվել են: Մյուս ուղեւորները` Արարատ գյուղի բնակիչներ, 1980 թ. ծնված Ա. Գեւորգյանը եւ 1983 թ. ծնված Գ. Նազարեթյանը, փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից Նազարեթյանի վիճակը գնահատվել է ծանր, Ա. Գեւորգյանինը` բավարար: Հաղորդում է արտակարգ ալիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter