HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ազգային ժողովում աշխատավարձ ստացող պատգամավորների թիվը երկուսով կավելանա

ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Ազգային  ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը մեկով կավելանա. ԱԺ-ում կլինի նաեւ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով զբաղվող հանձնաժողով:

Սա նշանակում է, որ մյուս խորհրդարանի պատգամավորներից երկուսը եւս հնարավորություն կունենան մշտական հիմունքներով աշխատել ու բարձր աշխատավարձ ստանալ: Խոսքը հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի մասին է: Հետեւաբար մեկով կավելանա նաեւ մեքենաների թիվը: Այսօրվա նիստում որոշվեց նաեւ փոփոխություն մտցնել մշտական հիմունքներով աշխատող պատգամավորների դրույքաչափերում: Հավասար չափով աշխատավարձ կստանան եւ մշտական հանձնաժողովների նախագահները, եւ նրանց տեղակալները: Նրանց աշխատավարձը կկազմի 250 հազար դրամ: Ի դեպ, ներկայումս այդքան են ստանում միայն հանձնաժողովների նախագահները, իսկ տեղակալները` 200 հազար դրամ: Նիստի վերջում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրեց, որ այս գումարման ԱԺ հաջորդ եւ վերջին նիստը կկայանա մինչեւ ապրիլի 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter