201 դեպքից 160-ը բացահայտվել է
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 201 դեպք, բացահայտվել է 160-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 123 դեպք, բացահայտվել է 81-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 17 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել