Քննարկվել են հայկական գյուղատնտեսական մթերքի ԱՄԷ արտահանման հնարավորությունները
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, մարտի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրերի նախարար դր. Ռաշեդ Ահմադ բին Ֆահադի հետ:
Նկատի ունենալով, որ նշյալ նախարարությունը համակարգում է նաեւ գյուղատնտեսության բնագավառը` Հայաստանի դեսպանը նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են հայկական գյուղատնտեսական մթերքի ԱՄԷ արտահանման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտի մասնագետների փոխայցելությունների կազմակերպմանն ու աշխատանքային հանդիպումների անցկացմանը վերաբերող խնդիրներ:
Հանդիպման ընթացքում նախարարին փոխանցվել է նաեւ Հայաստանի փոխվարչապետի նամակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել