HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի սակագնի բարձրացման փոխհատուցում սոցիալապես առավել խոցելի խմբերին

Գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված` սոցիալապես առավել խոցելի խմբերի դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօրվա նիստում կառավարությունը փոփոխություններ է մտցրել իր նախորդ երկու որոշումներում: Դրանք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 2010թ. նոյեմբերի 1-ից եւ մայիսի 1-ից: Գործադիրը որոշել է կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային եւ հիմնական կենսաթոշակի ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման 2-րդ կետի ա) ենթակետի «8000» թիվը փոխարինել «10500» թվով, մեկ այլ որոշմամբ` ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի «2010թ. պետական նպաստների չափերը սահմանելու եւ ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշման 2-րդ կետի 1)-ին եւ 7)-րդ ենթակետերի «10000» թիվը փոխարինել «12500» թվով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ խնդրի լուծման որոշումը կայացրել է ՀՀ նախագահը, որը դեռ ամիսներ առաջ խորհրդակցություն է գումարել այդ առթիվ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը առաջարկություններ է մշակել գազի թանկացման բացասական հետեւանքները մեղմելու նպատակով։ «Հարցը միայն սակագինը չէ, մենք գործ ունենք նաեւ գնաճի երեւույթի հետ, որը պետք է զսպվի Կենտրոնական բանկի եւ մյուս պատկան մարմինների ջանքերով, որպեսզի առաջիկա տարիներին վերադառնանք ավելի զուսպ գնաճի», - նշել է վարչապետը։ Նպաստի եւ կենսաթոշակի բարձրացումը բնակչության առավել խոցելի խմբերի համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում դիմագրավելու առկա դժվարությունները։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter