HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացառիկ` գերակա հանրային շահ

Հիմք ընդունելով Երեւանի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձեւավորված քաղաքի զարգացման հեռանկարները, կառավարությունն այսօրվա նիստում Երեւան քաղաքի եւ Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմանների որոշ տարածքներում ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ։ Որոշումը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երեւանի քաղաքային տրանսպորտի ծրագրով իրականացվելիք քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Դավթաշենի կամուրջ-Հալաբյան փողոցից մինչեւ Աշտարակի խճուղի կապի ենթաօբյեկտի ճանապարհային մասի, Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկից մինչեւ Արտաշատի խճուղու Նորագավիթը շրջանցող միջպետական մայրուղու եւ Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու որոշ հատվածներին։ Նախատեսված ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվի Երեւան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով գերբեռնված ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրը։ Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2011թ. հունվարի 1-ն է։ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթնօրյա ժամկետում փաստաթուղթը պատշաճ ձեւով կուղարկվի օտարվելիք սեփականության սեփականատերերին եւ սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter