HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Երևանում

Երեկ ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ա.Խաչատրյան 12/80 հասցեում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-0202», «1-03», «1-04» ծառայությունների եւ էլ. ցանցի հերթապահները: Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժնի փոխանցմամբ` հրշեջ-փրկարարների կողմից կատարվել է մուտքի բնակիչների տարահանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.30-ին, մարվել` 16.42-ին: Այրվել են Ա. Գյուլումյանին պատկանող տան` հյուրասենյակը, միջանցքը, ննջարանը եւ պատշգամբն իր գույքով` 60 քմ ընդհանուր մակերեսով: Հրդեհից առաջացած ծխից թունավորվել է նույն շենքի թիվ 101 բնակարանի բնակչուհի, 8-ամյա Վ. Գյուրջյանը: Տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter