Սննդային թունավորում Գյումրիում
Շիրակի մարզից այսօր ստացված տեղեկության համաձայն` ժամը 03.30-ին սննդային թունավորումով Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Այգեբաց 4/2 հասցեի բնակիչներ` 1975 թ. ծնված Թամարա, 1994 թ. ծնված Սամվել եւ 1996 թ. ծնված Գեւորգ Գրիգորյանները:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել