HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` սեռական շահագործման եւ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

Ոստիկանության` Շիրակի մարզի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սեռական շահագործման եւ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Մ. Հովհաննիսյանը, նախնական համաձայնության գալով Թուրքիայի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող  քրոջ աղջկա` Կ. Հարությունյանի հետ, Ա. Խ.-ին, նախկին պարտքը մարելու համար,  2010թ. փոտրվարի 10-ին փոխադրել են Թուրքիա` սեռական շահագործման նպատակով: Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` Կ. Հարությունյանը վերջինիս հանձնել է  Թուրքիայի Հանրապետության Կոնյա քաղաքի բնակչուհի, կավատ ոմն Աբլային, ով Ա. Խ.-ին ներգրավել է մարմնավաճառության մեջ: Գոյացած գումարի մի մասը Ա. Խ.-ից վերցրել է Աբլան, իսկ մնացած մասը` պարտքի դիմաց  Կ. Հարությունյանը:  Ապա Ա. Խ.-ն տեղափոխվել է Հայաստան` Գյումրի, որտեղ  ներգրավվել է մարմնավաճառության մեջ: Մ. Հովհաննիսյանը   2010թ. մարտի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում պոռնկությամբ զբաղվելու եւ պարտքը վերադարձնելու նպատակով Ա. Խաչատրյանին պարբերաբար տրամադրել է Գյումրի քաղաքում գտնվող իր տնակը: Հաճախորդներից ստացված գումարի զգալի մասը Մ. Հովհաննիսյանը վերցրել է պարտքի դիմաց, իսկ մնացած մասով` նրա համար  սննդամթերք գնել: Փաստի առթիվ ոստիկանության` Շիրակի մարզի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 132-1 –րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով եւ 262-րդ հոդվածի 1-ին մասով: 16.03.2010թ. Մ. Հովհաննիսյանին եւ Կ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 132-1 –րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով եւ 262-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ գլխավոր դատախազության` 22.08.2008թ. կոլեգիայի որոշման համաձայն` քրեական գործն ուղարկվել է  ոստիկանության` քննչական գլխավոր վարչություն` նախաքննությունը շարունակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter