HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Աֆրիկյան ժանտախտը` նաեւ Ղարաբաղում

Խոզերի աֆրիկյան ժանտախտը Ղարաբաղում նորից գլուխ է բարձրացրել. վերջերս վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: Ինչպես Հետքին տեղեկացրեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը, վարակի պատճառով գյուղում սատկել է 8 գլուխ խոզ:

Քարին տակում կարանտին է հայտարարված, ախտահանիչ նյութեր է տրամադրվել բնակիչներին, իրականացվում են համապատասխան միջոցառումները` վարակի տարածումը կանխելու համար: Գյուղի եւ ընդհանրապես հանրապետության բնակիչներին կոչ է արվում իրենց խոզերը պահել փակ տեղերում` վարակից խուսափելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter