HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Սարգսյանն ընդունել է Չեխիայի պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակին: Ս. Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների շրջանակներում ունեն համագործակցության մեծ ներուժ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությունը, որը զգալիորեն կօժանդակի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնց նպատակը հանրային կյանքի բոլոր ոլորտների բարելավումն է: Ս. Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ պաշտպանական ոլորտում ակտիվ գործակցությունը, եւ փոխվարչապետ Բարտակի այցը լավ հնարավորություն է` գործնական հուն ուղղելու առկա մտադրությունները: Չեխիայի պաշտպանության նախարարն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ այսօր ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում: Նա ասել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հետ, եւ նախանշվել են համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղությունները: Չեխիայի փոխվարչապետը նաեւ նշել է, որ իր հետ Հայաստան է ժամանել գործարարների պատվիրակություն: Կողմերը հույս են հայտնել, որ հայ-չեխական գործարար շփումները կօգնեն բացահայտել եւ իրացնել այս ոլորտում առկա մեծ ներուժը: Նախագահ Սարգսյանը, ի դեմս փոխվարչապետ Մարտին Բարտակի, շնորհակալություն է հայտնել Չեխիային` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ անկողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար եւ նկատել, որ Չեխիայի ու Սլովակիայի տարանջատումը քաղաքակիրթ ինքնորոշման լավ օրինակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter