HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանի հայցը բավարարվեց

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանը բավարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը, բավարարել Զարուհի Փոստանջյանի  բողոքը, վերացնել հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՀ ոստիկանության քննիչի 2009թ. դեկտեմբերի 21-ի որոշումը և գործը հետ ուղարկել վարույթն իրականացնող մարմնին` լրացուցիչ քննության: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը դատարանում բողոքարկում էր Կենտրոն վարչական տարածքի քննիչ Աշոտ Մխիթարյանի կայացրած որոշումը, որով կարճվել էր «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորին վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը՝ Քրեական օրենսգրքի 136 հոդվածի 1-ին մասով (Վիրավորանք): Քրեական գործը կարճվել էր այն պատճառաբանությամբ, թե լրագրողներն ընդամենը գնահատել են Զ. Փոստանջյանի մասնագիտական գործունեությունը և նրան վիրավորելու նպատակ չեն ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter