Նախարարը հաճախ «հիվանդանում է»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը` Մխիկը, հետաքրքիր քաղաքականություն է որդեգրել: Նա կառավարության նիստերի եւ Ազգային ժողովում հարցուպատասխանի օրերին, որպես կանոն, «հիվանդանում է» եւ բացակայում այդ նիստերից:

Խնդիրն այն չէ, որ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի սեփականատեր Մխիկը վատառողջ է, պարզապես նա այնքան չի տիրապետում իր ոլորտին, որ սարսափում է, որ իրեն կառաջադրեն հարցեր, որոնց պատասխանները չգիտի, եւ քանի որ այդ պահին ոչ փոխնախարարներն են կողքին, ոչ ապարատի այլ աշխատակիցներ, որպեսզի պատասխանները հուշեն, չի կարողանա տակից դուրս գալ եւ կհայտնվի ծիծաղելի վիճակում:
Կամ փոխվեն, կամ հեռանան
«Այսօր երկատված է երկիրը: Ունենք 2 պետություն` փոքրամասնության պետություն, որը զբաղված է հատկապես փոքրամասնության շահերի պաշտպանությամբ եւ արտոնություններ է տրամադրում: Եւ ունքնե մեծամասնության պետություն, որն անտերության է մատնել, դատապարտել է իր ժողովրդին: Բնականաբար, մարդն այս պայմաններում գտնում է, որ այս պետությունն օտար է, ճնշում է իրեն ու հեռանում է»,- երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով արտագաղթի կտրուկ ավելացման տեմպերին:
Իսկ ի՞նչ ելք է տեսնում ՀՅԴ-ն իր նշած իրավիճակից դուրս գալու համար: «Երկու ճանապարհ կա` կամ պիտի այս իշխանությւոններն արագ հասկանան, որ այդ ճանապաչհը կործանարար է, եւ շատ արագ փոխեն իրենց մոտեցումները, կամ, այո, իշխանափոխություն է պետք»:
Ռուս ճարտարապետները դիմել են երկրի նախագահին եւ վարչապետին
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին է դիմել ՌԴ ճարտարապետական ակադեմիայի նախագահ Կուդրյավցեվը, իսկ վարչապես Տիգրան Սարգսյանին` ՌԴ ճարտարապետների միության նախագահ Բոկովը, մի քանի տասնյակ ռուս հայտնի ճարտարապետներ` խնդրելով չքանդել 60-ականների ճարտարապետական առաջավոր մտքի արտահայտություն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը:
Ճարտարապետների համոզմամբ` Սպարտակ Կնդեղցյանի եւ Թելման Գեւորգյանի նախագծած ամառային դահլիճը «ողջ սովետական ճարտարապետության վրա ազդեցություն թողած ստեղծագործություն է` ներդաշնակ քաղաքային միջավայրի հետ»:
Իսրայելի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ
Ապրիլին Իսրայելի խորհրդարանը` Քնեսեթը, կքննարկի հայկական բանաձեւը: Չնայած 90-ականների սկզբին Քսենեթը պարբերաբար անդրադարձել է հայկական հարցին, սակայն միշտ էլ այն չի արժանացել պատգամավորների հավանությանը: Այս անգամ կան որոշ հանգամանքներ, որոնցից են, անշուշտ Անկարա-Թել-Ավիվ լարված հարաբերությունները` Արեւմուտքից դեպի մուսուլմանական աշխարհ Թուրքիայի շրջադարձի հետեւանքով, բացի սրանից, Հայաստանի եւ Իրանի ռազմավարական համագործակցության մակարդակի մեծացումը, Ադրբեջանի եւ Իսրայելի շփումների ակտիվացում, ինչպես նաեւ, որը ոչ պակաս կարեւոր է, Հայ առաքելական եկեղեցու ուենցած դերն ու հողակտորները Երուսաղեմում:
Գոհար Թորոսյանը` փողոցում
2006 թվականի դեկտեմբերի 28-ից Գոհար Թորոսյանը հայտնվել է փողոցում: 90-ամյա կինը 1988 թվականի երկրաշարժից հետո հանգրվանել էր մայրաքաղաքի «Էրեբունի» հյուրանոցում: Հյուրանոցի սեփականաշնորհման հետեւանքով նրան վտարել են տարածքից: Սակայն դատական ատյաններում Գ. Թորոսյանի վտարումը համարվել է անօրինական, եւ նա, ըստ դատական ատյանի վճիռների, պետք է չզրկվեր միակ կացարանից:
Սպորտի վաստակավոր մարզիչ Գոհար Թորոսյանն այսօր քնում է որտեղ պատահի: Նրա բնակության վայրի հարցը դեռ չի լուծված: Այս տարեց կինը, որի մասին օրեր առաջ լույս տեսած Սպորտային հանրագիտարանում ներկայացվեց, դատարկ խոսքերի կարիք չունի, նա սպասում է, թե երբ իրեն որեւէ պաշտոնյա հստակ կասի` բնակարան տալու են, թե ոչ: Եթե իհարկե, այդ պաշտոնյան գտնվի:
Ո՞ւր է Ֆարմանյանը
Սերժ Սարգսյանի այլեւս նախկի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը կարծես ընդհատակ անցած լինի: Թերթրի աղբյուրները փոխանցում են, որ Ֆարմանյանը խիստ ծանր է տարել իր պաշտոնի փոփոխությունը եւ նոր աշխատանքի դեռ չի գնում:
Սամվել Ֆարմանյանը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի պարտականություններից ազատվեց եւ Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն նշանակվեց մարտի 12-ին, իսկ մոտ մեկ շաբաթ առաջ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նրան ներկայացրեց «Հ1»-ի եւ Հանրային ռադիոյի ախատակազմին:
Ֆարմանյանի հանդիպումը հանրայինի աշխատակիցների հետ եղել է ընդամենը այդ կարճատեւ շփումը, ու հիմա վերջիններս խիստ տարակուսած են, թե ինչու նա աշխատանքի չի գնում: «Հ1»-ի լրատվական ծրագրերի նոր ղեկավարը չի պատասխանում նաեւ հեռախոսազանգերին:
Վարկ` Երեւանի քաղաքապետարանին
Երեւանի քաղաքապետարանը եւս վարկ ստանալու մտադրություն ունի: Մեր քաղաքապետարանին մոտ 300 մլն դոլարի վարկային միջոցներ հատկացնելու ծրագիրն Ասիական զագրացման բանկի խորհրդի հաստատամանն է ներկայացվելու հունիսի վերջին: Ասիական բանկից ակնկալվող վարկային միջոցներով նախատեսվում է նաեւ արդիականացնել ավտոբուսների ու միկրոավտոբուսների շարժակազմը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել