HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գյուղապետը հայտարարեց, որ արդեն ընտրվել է մայիսի 16-ի ընտրություններում

Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում շատերն էին դժգոհում գյուղապետ Համլետ Ճուղուրյանից, որ նա համագյուղացիներին ոչնչով չի օգնում: Գյուղացիների մի մասն էլ խիստ դժգոհում էր գյուղի ամբուլատորիայից, որ Կառավարության որոշումով սահմանված դեղորայքի արտոնություններից իրենք չեն օգտվում, եւ զեղչերով դեղերը պարզապես վաճառում են իրենց: Սայաթ Նովա կատարած մեր այցի ժամանակ ամբուլատորիայի աշխատակիցներին այդպես էլ չհանդիպեցինք. ոչ ոք տեղում չէր: Գյուղապետն էլ կտրուկ հրաժարվեց մեզ հարցազրույց տալուց: Հ. Ճուղուրյանը պարզաբանում չտալը պարզաբանեց այն հանգամանքով, որ մայիսի 16-ին համայնքապետի ընտրություններ են լինելու գյուղում, եւ չի ցանկանում ընտրություններից առաջ հարցազրույց տալ: "Մի քանի թեկնածուներ արդեն կան, ես էլ եմ առաջադրվելու, բայց անկեղծ ասեմ` էլի ես եմ ընտրվելու: Մայիսի 21-ին, որ պաշտոնական արդյունքները պարզ լինեն, եկեք մեր գյուղ, ինչ հարց տաք կպատասխանեմ",- անկեղծացավ համայնքապետը: Երբ գյուղապետարանից քիչ հեռու գտնվող ավերակ մանկապարտեզի շենքն էինք լուսանկարում, ավտոմեքենայով մեր կողքին հայտնվեց գյուղապետ Ճուղուրյանը եւ հետաքրքրվեց, թե ինչու ենք նկարում: "Նկարում ես` նկարի, մեկ ա, ոչ մի բան չես կարա անես",- հայտարարեց գյուղապետն ու հեռացավ: Առաջիկայում ընտրություններով պայմանավորված` գյուղում իրավիճակը լարվելու է, եւ գյուղապետը, հավանաբար, բոլորի մեջ իրեն պոտենցիալ մրցակից է փնտրում, այդ թվում` լրագրողների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter