Դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բին Սաիդ Ալ Մանսուրիի հետ
Կողմերն ընդգծել են, որ առևտրային, ներդրումային և համատեղ տնտեսական ծրագրերի ոլորտներում առկա է չիրացված մեծ ներուժ, ինչը հնարավոր է կյանքի կոչել համադրված և հետևողական աշխատանքի արդյունքում։ Երկուստեք կարևորվել է գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և վերջինիս հետ կապված ենթակառուցվածքների զարգացման բնագավառները։ Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում արդեն իսկ ստեղծված է գյուղմթերքի պահեստավորման և փոխադրման կենտրոն և համոզմունք հայտնել, որ այն լավագույնս կխթանի հայկական գյուղմթերքի արտահանումն ԱՄԷ:
Այնուհետև դեսպան Մելիքյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները և մարտավարությունը, ինչպես նաև փոխանցել դրանց վերաբերյալ տպագիր նյութեր և տեսասկավառակներ։
Կողմերը կարևորել են հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, ինչը լավագույն հարթակ կարող է հանդիսանալ մասնագիտական մակարդակով քննարկելու վերը նշված ոլորտներում համագործակցությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել