HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վերահսկիչ պալատը խախտումներ է արձնանագրել դատական դեպարտամենտում

ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի երեկվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր դատական դեպարտամենտին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությանը:

ՎՊ առաջին բաժնի պետ Գուրգեն Հարությունյանի ներկայացմամբ, ստուգումների արդյունքում պարզվել է, որ 2008-2009թթ. դատական դեպարտամենտի հաշվապահական հաշվառումը վարվել է անբավարար մակարդակով: Որոշ դեպքերում ԼՂՀ գերագույն դատարանի եւ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կատարվել են, համապատասխանաբար, 104.8 հազ. դրամի եւ 70.0 հազ. դրամի չափով տնտեսագիտական դասակարգման հոդվածներով չնախատեսված ծախսեր: Ընդհանուր իրավասության դատարանի կողմից կատարվել է նաեւ նախահաշվով չնախատեսված ծախս` 1062.2 հազ. դրամի չափով (ոչ նպատակային ծախս), ինչը, ըստ ՎՊ մասնագետների, ենթակա է վերականգնման պետական բյուջե: ՎՊ մասնագետները պարզել են նաեւ, որ վերահսկվող օբյեկտում խախտվել է «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, որի արդյունքում ավելի է վճարվել 491.2 հազ. դրամ աշխատավարձ, ինչը նույնպես ենթակա է վերականգնման: Մի շարք դեպքերում, խախտելով ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, ամբողջ տարվա ընթացքում, ավելի վճարված աշխատավարձը ճշգրտվել եւ պահվել է աշխատակիցներից: Խախտվել է նաեւ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի պահանջը. դատավորների օգնականների պաշտոններում են նշանակվել բարձրագույն կրթություն չունեցող 3 անձինք: Վերահսկվող օբյեկտում այլ տեսակի խախտումներ են արձանագրվել, չհաշվարկված, ոչ արդյունավետ ծախսեր եւ այլն: Վերահսկիչ պալատի նախագահի որակմամբ` իրենց պրակտիկայում վերահսկվող ոչ մի օբյեկտում նման վատ վիճակ չի եղել: ՎՊ-ն մի շարք առաջարկություններ է արել դեպարտամենտին` արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ: Դեպարտամենտը մեկամսյա ժամկետում ՎՊ-ին պետք է ներկայացնի գրավոր տեղեկություն` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter