HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամներ Իէն Գիլանին և Ջոն Դիին: Սերժ Սարգսյանը ողջունել է հռչակավոր խմբի այցը Հայաստանի Հանրապետություն, և նշել, որ մեր երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է: Դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում և ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից` դա նաև երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք և շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք»: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին, ով մեր ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին, բուժելու դաժան աղետի ծանր վերքերը: «Դուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Իրենց հերթին ռոք խմբի աստղերն ասել են, որ ուրախ ու երջանիկ են, որ կարողացել ենք իրենց համեստ ներդրումն ունենալ: Իէն Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա 20 տարի առաջ իր այցը Սպիտակ, և ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց: Անդրադառնալով երևանյան համերգին` Իէն Գիլանն ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից, և հաճելիորեն զարմացել, որ երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչները հավասար ոգևորությամբ վայելում են երաժշտությունը: Նախագահն ու անվանի երաժիշտները խոսել են նաև «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագիր շրջանակում կատարվող աշխատանքի մասին: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter