HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է 2011 ձուկ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրի` ս/թ հունվարի 1-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված որսագողության 4 դեպքերն էլ բացահայտվել են: Դեպքերն արձանագրվել են ոստիկանության Իջևանի, Եղեգնաձորի և Վայքի բաժիններում: Իրավապահներն առգրավել են մետաղալարից պատրաստված երեք թակարդ, ապօրինի ձկնորսության համար նախատեսված էլեկտրական մարտկոց` ուժեղացուցիչով, ուռկաններ, ինչպես և` ձկնորսական երկու ցանց: Մի շարք ստուգայց-շրջագայությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տեսակի 2011 ձուկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրավապահների կողմից բացահայտվել էր որսագողության երեք դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter