Բնակարանային գողության 123 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 214 դեպք, բացահայտվել է 165-ը:
Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 123 դեպք, բացահայտվել է 81-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 17 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել