HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը կոչ է անում մասնակցել «ՀԺ»-ի հանգանակությանը

Հայաստանի ծախու դատական համակարգը ի կատար ածեց վարչախմբի եւս մեկ քաղաքական պատվեր ազատ մամուլի ամենատարածված ու հեղինակավոր միջոցներից մեկի՝ «Հայկական Ժամանակ» թերթի նկատմամբ։ Այն ապօրինաբար բավարարեց երեք օլիգարխ-իշխանավորների՝ Սամվել Սալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լեւոն Սարգսյանի դատական հայցը՝ ավելի քան 6 միլիոն դրամ տուգանք սահմանելով oրաթերթի վրա։ 

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտելով դատարանի ապօրինի, վարչախմբի կողմից թելադրված այս վճիռը, հայտարարում է, որ դա, ինչպես նմանատիպ այլ դեպքերում, ազատ խոսքը լռեցնելու, իսկ տվյալ դեպքում նաեւ ընդդիմադիր թերթի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու ցինիկ եւ փոքրոգի մի քայլ է։ Դատարանի վճիռը առանձնահատուկ ու ապշեցուցիչ է նրանով, որ թերթը վերոհիշյալ օլիգարխների մասին նյութը տպագրել է՝ հիշատակելով տեղեկատվության իր մոսկովյան աղբյուրը, իսկ վերջինս էլ մի քանի անգամ հրապարակավ հաստատել է դա։ 

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր համակիրներին եւ «Հայկական ժամանակի» ընթերցողներին՝ ակտիվորեն մասնակցել խմբագրության հայտարարած հանգանակությանը՝ սիրելի թերթը ֆինանսական ծանր վիճակից հանելու, թերթը սնանկացնելու միջոցով փակելու վարչախմբի նպատակը տապալելու համար։

Մեկնաբանություններ (1)

karen
HAZIV TE JOGHOVURDY EVS MEK ANGAM SATARI DZEZ, AYNPES INCHPES ARDEN SATAREL E ERKU ANGAM! DUQ PARON LEVON TER PETROSYAN, ARDEN ERKAKI CHARASHAHEL EQ JOGHOVRDI VSTAHUTYUNY! HIMA JAMANAKN E AYN VERAKANGNELU! EV ARANC WOREVE AYL BAN PAHANJELU! JOGHOVURDN IRENN ARDEN AREL E!!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter