HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-29-ը Բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումները

2010 թ. մարտի 1-ից մինչ 29-ը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունն իրականացրել է շրջայցեր, որոնց արդյունքում հայտնաբերված և տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի հիման վրա կայացվել է 12 վարչական որոշում` 350.0 հազ. դր, և հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս` 1.17 մլն դրամի չափով: Մասնավորապես, կենդանական աշխարհի պահպանության ոլորտում Արագածոտնի ՏԲ-ն հայտնաբերել է ապօրինի որսի 1 դեպք /արտույտ/, որի համար հաշվարկվել է բնությանը հասցված 57.0 հազ դր. վնաս: Վայոց ձորի ՏԲ-ի հայտնաբերած ձկնգողության դեպքի համար հաշվարկվել է բնությանը հասցված 57.0 հազ. դր վնաս: Մարտի 28-ին Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և մարզի ոստիկանության ջանքերով կանխվել է այծյամի որսագողության փորձը:  Կառավարության կողմից սահմանված կարգով այսօր կենդանին բաց կթողնվի արեալ: Բնախախտի նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ: Նշված ժամանակահատվածում Գեղարքունիքի ՏԲ-ն մարզի տարածքում և Երևանի ՏԲ կողմից Երևանի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերել և առգրավել է 255 հատ “սիգ” տեսակի տիրազուրկ ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է Գավառի մանկատուն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Սևանա լիճ է բաց թողնվել տեսչության կողմից առգրավված 8.5 կգ խեցգետին: Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի անտառխախտման 9 դեպքի համար  կայացվել է 200.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 297.7 հազ. դր գումարով բնությանը պատճառված վնաս: Նախկինում ապօրինի հատված 8 հատ ծառերի փաստով Սյունիքի ՏԲ-ի հայտնաբերած իրավախախտի նկատմամբ սկսվել է վարույթ: Շիրակի ՏԲ-ի 22.03.10 թ. հայտնաբերած 62 հատ ապօրինի հատված ծառերի համար հաշվարկվել է 756.6 հազ. դրամի բնությանը պատճառված վնաս: Բնախախտին հայտնաբերելու համար գործը ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում` բաց վիճակում սորուն նյութ ավտոմեքենայով տեղափոխելու համար կայացվել է 1 վարչական տուգանքի որոշում` 50.0 հազ. դր գումարով: Ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.21 մլն դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter