HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հիմա էլ հայկական կողմը չի համաձայնում

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճեպազրույց են տվել լրագրողներին: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ներկա վիճակը շատ լուրջ է համարում, քանի որ ստացել են հայկական կողմի պատասխանները` համանախագահների վերջին առաջարկներին

Ըստ Մերզլյակովի` հայկական կողմը ոչ բոլոր առաջարկություններն է ընդունում, եւ համանախագահները հիմա դրանց համաձայնեցման փուլում են, իսկ ադրբեջանական կողմը, որն արդեն իր դրական պատասխանը տվել է, սպասում է հայկական կողմի հետ քննարկումների արդյունքին: Ռուսաստանցի համանախագահը հիշրեց, որ նույն վիճակն էր նաեւ 2 տարի առաջ, սակայն այն ժամանակ ներկայացված առաջարկներին համաձայն չէր ադրբեջանական կողմը: Խոսելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում շարունակվող կրակոցների եւ ընդհանրապես հիմնախնդրի ռազմական լուծման մասին` ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն շեշտեց, որ միշտ էլ ասել են, որ հիմնախնդիրը հնարավոր չէ պատերազմով լուծել, իսկ խաղաղ կարգավորման համար կողմերին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter