Գլխավոր վերահսկիչ-վերստուգիչը ձերբակալվել է կաշառակերության համար
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կաշառք ստանալու փաստով ձերբակալել են Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանին:
Պարզվել է, որ Ա. Հովհանյանը, բյուջետային միջոցների յուրացման փաստով անցկացնելով ֆինանսական ստուգումներ` մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում, էական խախտումներ չարձանագրելու դիմաց ձեռնարկության ղեկավարից պահանջել ու ստացել է 1500 ԱՄՆ դոլար և 240 հազար դրամ կաշառք:
«Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է` ԱԱԾ Քննչական վարչությունը»,- տեղեկացնում են ԱԱԾ Մամուլի կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել