Սեւանում ձկնորս է խեղդվել
Երեկ, Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.40-ի սահմաններում Սեւանա լճում` Ախթամար թերակղզուց դեպի Ծովագյուղ ընկած տարածքում, ձկնորսության ժամանակ ջրախեղդ է եղել է Սեւանի բնակիչ, 1969 թ. ծնված Հայկ Հակոբյանը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 19.30-ից մինչեւ 21.00-ն ընթացած որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից, աշխատանքները կվերսկսվեն մարտի 30-ի առավոտյան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել