Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, ահազանգը կեղծ է եղել
Մարտի 29-ին, ժամը 14.00-ին ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտա 32 հասցեում գտնվող «Երեւան» կայարանի գնացքաքարշային դեպոյի կենտրոնական մուտքի պարսպի տակ պայթուցիկ սարք է տեղադրված: Տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ պաշտպանության նախարարություն եւ շտապօգնության ծառայություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն Է. Բարսեղյանը: ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչեւ ժամը 15.30-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվական կենտրոնը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել