Նոր դեսպաններ` Ռումինիայում և Քուվեյթում
Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 29-ին հրամանագրեր է ստորագրել Եղիշե Սարգսյանին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Համլետ Գասպարյանին այդ երկրում Հայասանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Բուխարեստ):
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով Վահագն Մելիքյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, իսկ Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է այդ երկրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ): Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել