HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Սամբոյի Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 13-ից 19-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունենալու Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Կիրակոսյանը, Մհեր Կարապետյանը, Արմեն Ադամյանը, Հակոբ Մարգարյանը և Ասյա Լալազարյանը: Հունաստան կմեկնեն նաև գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը, մարզիչ Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ համապատասխան միջոցների առկայության դեպքում հնարավոր է ևս մի քանի մարզիկի մասնակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter