HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու ծրագիր

«Մեդիակոնսալտ» ընկերության եւ արտերկրի տնտեսական ու քաղաքական գործընկերների համագործակցության արդյունքում մշակվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու ծրագիր: Ըստ ընկերության տարածա հաղորդագրության` ստեղծվել է www.germanfirms.eu համացանցային պլատֆորմ, որը ծառայելով ձեռնարկատերերի ու նրանց ձեռնարկությունների աշխատակիցներին` ճգնաժամի մարտահրավերներին պատասխանելու գործուն միջոց է: Germanfirms–ը յուրօրինակ կամուրջ է աշխարհի արդյունաբերական այն ձեռնարկությունների միջև, որոնք, չնայած տնտեսական ճգնաժամին, լավատեսորեն են նայում ապագային և ձեր հիմնախնդիրները ձեր իսկ պահանջներին համապատասխան լուծում են սկզբից մինչև վերջնական ավարտ և ներդնում են նոր, ավելի արդյունավետ, պակաս ծախսատար և հուսալի տեխնոլոգիաներ, որպեսզի գերմանական ժամանակակից և իննովացիոն տեխնիկայով կարճ ժամանակամիջոցում տնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ: Այսօր կենսական անհրաժեշտություն է դարձել այնպիսի տեխնոլոգիաների ստեղծումը, որոնք էներգիայի նվազա•ույն ծախսումով և ապագային միտված հնարավորություններով էականորեն էժան և արդյունավետ կդարձնեն աշխատանքն ու արտադրությունը: «Մեդիակոնսալտ» ընկերությունը լայնորեն կիրառում է ինժեներական նորագույն տեխնոլոգիաներ ամենատարբեր ապրանքների արտադրության համար առավել արդյունավետ մեքենաների ու սարքավորումների ստեղծման համար: «Մեդիակոնսալտ»-ը նորաստեղծ ընկերություններին կարող է բավականին մատչելի գներով առաջարկել նաև օգտագործված, բայց ամբողջովին նորոգված արտադրական հոսքագծեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter