HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Շուրջ 31.5 մլն դրամի յուրացում` «Բեյզ Մեթլս»-ում

ԼՂՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է ոստիկանության քննչական վարչության կողմից «Բեյզ Մեթլս» ընկերության շինվարչության 2-րդ տեղամասի պետ Տարոն Գրիգորյանին Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով առաջադրված մեղադրական եզրակացությունը:

Ինչպես տեղեկացնում են դատախազության կայքից, Տարոն  Գրիգորյանը մեղադրվում է իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ եւ իր օգտին առավելություններ ձեռք բերելու նպատակով ընկերության մի խումբ բանվորների հետ իր տեղամասում աշխատանքի ընդունելու եւ աշխատավարձերի վերաբերյալ բանավոր պայմանավորված չափերից ավել վճարելու մասին պայմանագրեր կնքելով` 2002-2009թթ. ընթացքում նրանց աշխատավարձերից ամենամսյա 100.000-ական դրամ, ընդհանուր առմամբ 31.475.000 դրամ, կանխիկ գումար ստանալու եւ յուրացնելու համար: Նախաքննության փուլում վերականգնվել է 18.000.000 դրամ: Մարտի 24-ին սույն քրեական գործն ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter