HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Յուրացվել են Արցախի թեմի գումարները

ԼՂՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հատկանիշներով քրեական գործ է հարուցվել «ՀՀ հոգեւոր մշակութային վերածնունդ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ գլխավոր դատախազության կայքից:

Պարզվում է, որ Անդրանիկ Նիկողոսյանը եկեղեցիների շինության աշխատանքներում արագորեն շինանյութ հայթայթելու եւ ԼՂՀ տեղափոխելու մասին համաձայնություն ձեռք բերելով Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, թեմի կողմից ապառիկ ստացած 49.484.880 դրամի դիմաց 2007թ. սեպտեմբերից մինչեւ 2008թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մատակարարել է ընդամենը 41.898.760 դրամի շինանյութ` յուրացնելով մնացած 7.586.120 դրամը: Նշված փաստի առթիվ ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն իրականացնելու համար քրգործն ըստ ենթակայության ուղարկվել է ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter