Կառավարությունը պետք է հրաժարական տա
Այսօր «Տեսակետ» ակումբում անրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ հնարավոր արտաքին քաղաքական սպառնալիքներին Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նկատեց. «Մենք գտնում ենք, որ փոփոխություններ պետք է նախաձեռնել ներհայաստանմյան կյանքում, այնպես, ինչպես պաշտոնական Երեւանը նախաձեռնեց արտաքին քաղաքականության նորացված կուրսը:
Հայաստանի ներքին քաղաքական ոլորտն այսօր ունի նույն նախաձեռնողական քաղաքականության խնդիր` փոփոխությունների առումով»:
Հակառակ դեպքում ներքին փոփոխությունները պարոն Ուրիխանյանը պայմանավորում է արտաքին զարգացումներով եւ մտավախություն հայտնում, որ դրանք Հայաստանի համար ոչ բոլոր դեպքերում կլինեն ցանկալի եւ ընդունելի: ՀԱԿ նախագահը նաեւ ասաց, որ իր ղեկավարած կուսակցությունը փոփոխությունների դրդապատճառ է տենում նաեւ ստեղծված տնտեսական իրավիճակը եւ առկա սոցիալական լարումը:
Այդ առիթով Հայաստանի առաջադիմական կուսակցությունը դեռ մեկ տարի առաջ էր սկսել քննարկել վարչապետի եւ կառավարության փոփոխություն անհրաժեշտությունը: Այսօր արդեն պարոն Ուրիխանյանը հայտարարեց, որ այդ փոփոխությունները պետք է իրականացնել շատ հրատապ:
Մենք կողջունեինք եթե մոտակա 20-25 օրերի ընթացքում կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հրաժարական ներկայացներ: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում կգտնվի մարդ` ով տնտեսական այնպիսի քաղաքականություն կիրականացնի, որպեսզի երկրի շուկայի արտահանման հնարավորությունները վերջնականապես չփակվեն»:
«Լրագրողների խնդրանքով անրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին, պարոն Ուրիխանյանն ասաց. «Այո, Ռոբերտ Քոչարյանն ունի հնարավորություններ` նպաստելու դժվարին կացությունից դուրս գալուն: Արդյո՞ք դրանով պայմանավորված կլինի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը` թե՞ ասածս փոփոխությունների արհեստականությունն ապահովելու համար: Մենք կցանկանային պրոգրես տեսնել»:
Պարոն Ուրիխանյանը անցանկալի համարեց խորհրդարանը ցրելու տարբերակով փոփոխությունների տարբերակը, քանզի գտնում է, դա էլ ավելի կխորացնի առկա քաղաքական ճգնաժամը:
Անրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների բարելավվման առիթով ներկայիս զարգացումներին, պարոն Ուրիխանյանը նկատեց, որ թուրք գործիչների հայտարարություններից արդեն բոլորի համար էլ պարզ դարձավ, որ թեեւ արձանագրություններում չկան տողեր, որոնք փաստում են ղարաբաղյան հակամարտությանը առնչվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, սակայն, իրենք դա միշտ էլ նկատի ունեցել են եւ ընդունեք, թե` ոչ, բայց մինչեւ այդ հարցի լուծումը չսկսվի մեզ համար ընդունելի ճանապարհով` արձանագրությունները չեն վավերացվի:
«Մեր կարծիքով, հայ-թուրքական հարաբերություններում եզրափակիչ փուլ է: Մենք վստահ ենք, որ նախագահն այս կուլմինացիոն պահին արտահայտելու է ազգի միասնական դիրքորոշումը»,- ասաց պարոն Ուրիխանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել