HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կմեկնարկի քաղաքապետարանի «Սիթի տուր» զբոսաշրջային ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանը մշակել է «Սիթի տուր» երթուղային ծրագիր, որի մեկնարկը կտրվի ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի շրջանակում նախատեսված միջոցառումներին նախօրյակին:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռելու շրջել Երեւանով, տեսնել քաղաքի պատմամշակութային վայրերն ու հուշարձան-կոթողները: Այդ նպատակով արդեն ձեռք են բերվել 2 մեծ ավտոբուսներ: Երկժամյա տեւողությամբ տուրերը կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին, ամեն օր ժամը 11:00-ից սկսած մինչեւ 20:00-ն` Երեւանի ֆրանսիայի հրապարակից:

Մինչեւ 7 տարեկան երեխաները կսպասարկվեն անվճար, իսկ տեղեկությունները քաղաքի հուշարձանների եւ մշակութային օջախների մասին հասանելի կլինեն 5 լեզուներով:

Ավտոբուսային տուրերը կունենան 8 կանգառ, ընդ որում՝ «Սիթի տուր»-ի տոմսը ուժի մեջ է լինելու 4 ժամ, այսինքն՝ ուղեւորին կընձեռվի նախընտրած կանգառում ավելի երկար մնալու եւ երթուղին հաջորդ ավտոբուսով շարունակելու հնարավորություն:

Ի դեպ, քաղաքապետարանի կողմից առաջին անգամ մշակվել եւ տպագրվել են զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույցներ: Դրանցից մեկը տեղեկատվական է եւ պարունակում է համապարփակ տեղեկություններ մայրաքաղաքի մասին, մյուսը` ֆոտո ուղեցույց է: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանություններ (2)

Արման
Aveli khetaqrqrer ete imanainq tomsi arjeq@
karen
Kartsum em shaterin khetaqrqri ays mijocarumy, ev lav kliner ete kayqum teghadreiq mek kam mi qani teghekatu heraxosahamarner!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter