HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրական պատմություններ Պոլոզ Մուկուչի եւ Ծիտրո Ալեքի կյանքից

Ծիտրո Ալեքը ամֆիթատրոնում նստած ներկայացում է դիտում: Ընդմիջմանը հանկարծ նկատում է երրորդ շարքում նստած Պոլոզ Մուկուչին ու վերեւից բղավում. -Մուկու՞չ... Մուկուչը բանի տեղ չի դնում: -Պոլոզ Մուկու՞չ,- այս անգամ ավելի բարձր է գոռում Ծիտրոն: Մուկուչը դարձյալ ուշադրություն չի դարձնում` մտածելով, որ շատերը իրեն չեն ճանաչում եւ անհարմար է դահլիճում բղավելը:

-Երրորդ շարքի չորրորդ տեղը նստած Պոլոզ Մուկու՞չ,- նորից բղավում է Ալեքը: Դահլիճում նստածները հայացքներն ուղղում են նրա կողմը: Պոլոզ Մուկուչը ստիպված ետ է դառնում եւ գոռում. -Այ օղուլ, ընձեն չես ամչնա, գոնե էս համբերատար ժողովրդէն ամչցի...

Խնդալ էլ կա, խնդալ էլ...

Ծիտրո Ալեքը տեսնում է փողոցով անցնող պակասավոր մի մարդու եւ սկսում հռհռալ: -Ընչի՞ կը խնդաս,- հարցնում է Պոլոզ Մուկուչը: -Հլը էն մարդուն աշե, ինչղ օր իսանի մանդռուք էղնի... -Ծո, խելքի արի, ո՞ւմ վրա կը խնդաս, ինչ նպատակով կը խնդաս, ի՞նչըղ կը խնդաս,- հանդիմանում է Մուկուչը: -Ի՞նչըղ կը խնդամ,- վիրավորվում է Ալեքը: -Տեղին բդի խնդաս,- վրա է բերում Մուկուչը,- խնդալ կա` լացի պես է, խնդալ կա` քացու պես է, խնդալ էլ կա` գյուլլի պես է, կրնա էղնի մարդ սպանէ, հասկցա՞ր...

Ինչո՞ւ լռեցիր

Մի օր Մուկուչին ասացին. -Քո մոտիկ ընկեր Ծիտրո Ալեքը քեզի կը բամբասէ: Մուկուչը մտքերի մեջ ընկավ: -Ինչո՞ւ լռեցիր,- հարցրին նրան: -Կը մտածեմ, թե ի՞նչ լավություն եմ էրել, օր ընձի կը բամբասէ,- պատասխանեց Մուկուչը:

Մրսածը

-Ախպեր Մուկուչ, հո կաղամբդ մրսած չէ՞,- հարցնում է գնորդներից մեկը: -Հըբը ի՞նչ է, սաղ գիշեր կը հազար,- նեղսրտած պատասխանում ու ցույց է տալիս պատռված կաղամբները,- չես տեսնի՞, թոքերը բերանից ցած են թափվել:

Ձմերուկը

Պոլոզ Մուկուչը ձմերուկ էր վաճառում: Գյումրեցի մի կին վերցնում է փոքրիկ ձմերուկը եւ սկսում երկու ձեռքով սեղմել ու պահել ականջի մոտ: Երբ մի քանի անգամ կրկնում է այդ գործողությունը, Մուկուչը զայրանում է. -Քուր ջան, երկու կիլանոց ձմերուկըմ ես վերուցե, գուզես մեջեն դուխավոյ արկեստրի ձեն ելնի՞:

Նայած

Երեկոյան Պոլոզ Մուկուչի տան դուռը բացում է ծանոթներից մեկն ու բղավում. -Մուկուչ, այ Մուկուչ: -Հըը, ի՞նչ կա: -Քնա՞ծ ես, թե՞ արթուն: -Նայած, ի՞նչ կա: -Վերասիա 5 լիտր գինի կուզեի: -Նաղդի քնած եմ:

Որակի նշանով

-Ի՞նչ ազգ ես,- Պոլոզ Մուկուչին հարցնում է մի ռուս: -Գյումրեցի,- հպարտորեն պատասխանում է Պոլոզը: -Որքան գիտեմ` նման ազգ չկա,- զարմանում է ռուսը: -Կա, դրուգ ջան, գյումրեցին հայն է` որակի նշանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter