HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Կանաչ լույս է վառվել մեր ծրագրի շարունակության համար»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրել է, որ ԱՄՀ-ն հաստատել է համագործակցության ՀՀ կառավարության հաշվետվությունը, որը, ըստ վարչապետի,  նշանակում է, որ «կանաչ լույս է վառվել մեր ծրագրի շարունակության համար, որ մենք կստանանք ծրագրված ֆինանսական օժանդակությունը»։ Խոսքը ԱՄՀ-ից ստացվող շուրջ 150 մլն դոլար գումարի մասին է: «Բացի այդ, դա կանաչ լույս է վառում մեր բոլոր միջազգային ծրագրերի իրականացման համար»,-հավելել է վարչապետը։ Անդրադառնալով   թե կառավարությունը ինչ պաշար ունի կուտակած Կենտրոնական բանկում կառավարության կուտակած պաշարին, Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին 150 մլրդ դրամից  ավելի պաշար կա ԿԲ գանձապետական հաշիվներում։ «Ունենք նաեւ Կայունացման հիմնադրամ, որը նույնպես, եթե լինեն ճգնաժամից բխող բացասական անկանխատեսելի հետեւանքներ, կարող ենք ուղղել տնտեսական, սոցիալական խնդիրների լուծմանը։ Այսինքն` 2009 թվականի ընթացքում մեր ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը չի խաթարվել։ Ավելին, մենք ԿԲ-ի մեր պաշարն ավելացրել ենք, եւ դա հույս է ներշնչում, որ 2010 թվականի ծրագրերը մեզ կհաջողվի գերակատարել։ Տնտեսական աճի ապահովման եւ գնաճի զսպման համար չափազանց կարեւոր է երրորդ գործոնը` տնտեսվարող սուբյեկտների եւ մեր քաղաքացիների սպասումները։ Մենք տնտեսական աճի վերաբերյալ մի կողմից պետք է ստեղծենք դրական, լավատեսական սպասումներ, որովհետեւ դա խթանում է ներդրումները, մյուս կողմից` ակնհայտ է, որ գնաճի զսպման առումով ձեռնարկած մեր միջոցներն արդյունավետ են։ Մենք վստահ ենք, որ առաջիկա ամիսների ընթացքում կարձանագրվի գնաճի նահանջ, եւ մեր ունեցած 8.8 տոկոսը կհաջողվի տարվա ընթացքում նվազեցնել։ Սրանք են առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները, որոնք բավական հուսադրող են»,-կառավարության կայքի փոխանցմամբ` ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter