Այսուհետ իրավախախտում կատարած հետիոտնից կամ ուղևորից տուգանքը տեղում կգանձվի
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ինչի արդյունքում այսուհետ իրավախախտում կատարած հետիոտնից կամ ուղեւորից նույնպես, ինչպես եւ վարորդից, հնարավոր է դարձել տեղում գանձել նշանակված տուգանքը։
Տիգրան Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետից տեղեկանալով, որ վերջերս Իրանի քաղաքացիների մեծ հոսքի պայմաններում հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, նշել է հարեւան երկրից զբոսաշրջիկների թվի ավելացման կարեւորությունը։ «Պետք է աշխատանքն այնպես կազմակերպել, որ սահմանային անցակետում հերթ չառաջանա, որպեսզի մեր երկրի հյուրերը վայելեն պատկան մարմինների, մեր բնակչության բարյացակամ վերաբերմունքը», - ասել է վարչապետը։ Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել