Հայտնաբերվել է 106 հետախուզվող
Ըստ Ոստիկանության օպերատիվ ամփոփագրի՝ այս տարվա մարտին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 106 անձ։ Նրանցից 1-ը հետախուզվում էր սպանության, 1-ը՝ սպանության փորձի, 4-ը՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առեւանգելու, 2-ը՝ կողոպուտի, 4-ը գողության, 8-ը՝ խարդախության, 2-ը՝ յուրացնելու կամ վատնելու, 4-ը՝ խուլիգանության, 5-ը՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, 9-ը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, 2-ը՝ դասալքության համար, իսկ 19-ը՝ այլ երկրների կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել