HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Երևանում. զոհեր չկան

Այսօր առավոտյան, ժամը 9:30-ի սահմաններում, Սարալանջի պողոտայի վրա (Պլանի գլուխ) թիվ 113 երթուղային տաքսին բախվել է Վազ 2109 մակնիշի ավտոմեքենայի, ինչի արդյունքում երթուղային «Գազելը» շուռ է եկել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ երթուղայինի մեջ եղել են թվով 7-8 ուղևորներ: Բարեբախտաբար, զոհեր չկան: Մինչ կժամաներ շտապօգնության մեքենան, ուղևորներից մի քանիսին հարազատներն արդեն տեղափոխել էին: Դեպքի վայր են ժամանել Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը և ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները զննել են ուղևորներին, սակայն որևէ մեկի հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: Նշված հատվածում երթևեկությունը շուրջ 30 րոպե դադարեցվել է, քանի որ այնտեղ աշխատում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter