HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջոցառումների ցանկը ձեռնարկումների ութ ուղղություն է ներառում

Կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության 95-ամյակի միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Հանձնաժողովի անդամները եւս մեկ անգամ քննարկել են ընթացիկ տարվա միջոցառումների ցանկը, որ 2009 թվականի ընթացքում ներկայացվել է ոչ միայն նրանց, այլեւ պետական գերատեսչությունների ու հասարակական կառույցների դատին` ներառելով ընդունելի բոլոր առաջարկությունները։ Վարչապետը նշել է, որ պետք է արվի հնարավորը, որ լավագույն մտահղացումներն ու նախաձեռնությունները կյանքի կոչվեն պատշաճ մակարդակով։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի միջոցառումների ցանկը ներառում է ձեռնարկումների ութ ուղղություն 2010 թվականի համար. գիտակրթական, մշակութային միջոցառումներ (երեկոներ, ցերեկույթներ), գրքերի ու ալբոմների հայերեն եւ օտարալեզու հրատարակություններ ու վերահրատարակություններ, ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, երթեր, հուշ-երեկոներ, դպրոցականների այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ ֆիլմերի նկարահանում, ցուցադրություն, ցուցապաստառների պատրաստում ու տեղադրում եւ այլն։ Բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում ներգրավված են պետական գերատեսչություններ, տարբեր հասարակական ու քաղաքական կառույցներ։ Կարեւորվել են հայ եւ օտարազգի գիտնականների եւ իրավագետների համախմբման ու գիտաժողովների անցկացման հարցերը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում եւ Եվրոպայում միջազգային իրավունք ուսանող երիտասարդներին եւ նրանց դասախոսներին պետք է համախմբել։ Բոլոր երկներում առկա գիտական ներուժի` ուսանողների եւ դասախոսների համախմբման եւ համատեղ աշխատանքի կազմակերպման հարցում մեծ ներդրում կարող է ունենալ «Լույս» հիմնադրամը։ Ուշագրավ է նաեւ հանգամանքը, որ Հարվարդի ուսանողների մի խումբ որպես դիպլոմային աշխատանքի թեմա ընտրել է Հայոց ցեղասպանությունը։ Ի մի բերելով արդեն ընթացքի մեջ գտնվող եւ դեռ կայանալիք ձեռնարկումները` Տիգրան Սարգսյանը կարեւորել է բոլոր միջոցառումների պատշաճ կազմակերպման ու կատարման բարձր մակարդակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter