HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական փուլերն ավարտվել են

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մարտի 30-ին Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպել է «Կերպարվեստ եւ կինո» բնագավառում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլ անցած 19 երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսը: Մրցույթ-ցուցահանդեսում ներկայացած են եղել գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի, դիզայնի, լուսանկարչության եւ կինոյի ոլորտի ստեղծագործություններ, որոնք ժյուրիի անդամների գնահատմամբ` առավել հասուն ու ինքնատիպ գործեր են` նախորդ տարիների համեմատ: Երիտասարդ քանդակագործ Հայկ Պողոսյանը նշել է, որ նման մրցույթներն օգնում են սկսնակ ստեղծագործողներին ավելի մեծ փորձ ու վստահություն ձեռք բերել: Իսկ իր գունագեղ անիմացիոն մուլտֆիլմերով այցելուներին գրաված Մելինե Սաֆթալյանն ասել է, որ եզրափակիչ փուլ է հասել համառ աշխատանքի շնորհիվ: «Այս տարի լրանում է Հանրապետության նախագահի մրցանակի 10 եւ Հանրապետության նախագահի Երիտասարդական մրցանակի հիմնման 6 ամյակը: Մեզ համար ուրախալի է, որ այս տարիների ընթացքում մրցույթների շնորհիվ խրախուսվել ու հանրությանն են ներկայացվել թե մշակույթի, եւ թե գիտության բնագավառի 140 արժանավոր: Նրանց թվում են տասնյակ շնորհալի երիտասարդ ստեղծագործողներ, որոնցից շատերն արդեն Հայաստանը ներկայացնում են միջազգային տարբեր մրցույթներում: Վառ օրինակներ են հանրաճանաչ երգչուհիներ Արշակյան քույրերը, մեներգիչ Գեւորգ Հակոբյանը եւ գեղանկարիչ Արշակ Սարգսյանը»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը: Որպես կանոն` Հանրապետության նախագահի մրցանակների (այդ թվում` Հանրապետության նախագահի Երիտասարդական մրցանակների դասական երաժշտության, գրականության, կերպարվեստ եւ կինո բնագավառների) հաղթողների անունները հայտարարվում են Հանրապետության նախագահի մրցանակաբաշխության արարողության օրը, որն այս տարի տեղի կունենա մայիսի 13-ին: Հիշեցնենք, որ ավարտվել են նաեւ Հանրապետության նախագահի Երիտասարդական մրցանակների «Դասական երաժշտություն» եւ «Գրականություն» բնագավառների մրցափուլերը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter