HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Բագրավան գյուղի միջնակարգ դպրոց»  ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու դեպքի առթիվ: Դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ «Բագրավան գյուղի միջնակարգ դպրոց»  ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ասատրյանը դպրոցին պատկանող Տ-40 մակնիշի տրակտորը  առանց թույլտվության եւ տրակտորի իրական արժեքը մասնագետի կողմից որոշելու,  2006թ. այն 300 000 դրամով վաճառել է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ Ա. Ղուկասյանին, իսկ  գոյացած գումարը` յուրացրել: Փաստի առթիվ  Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի   1-ին կետով եւ  ուղարկվել  ոստիկանության` Շիրակի  քննչական բաժին` նախաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter