Ավտոպատահար Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին
Երեկ, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են Երեւան-Աշտարակ-Բյուրական երթուղու «ԼԱԶ» մակնիշի 22-57 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ` 1945թ. ծնված Մ. Ավետիսյանը եւ «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 16 ՏԼ 665 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1985թ. ծնված Գ. Ղազարյանը:
Պատահարի հետեւանքով ավտոբուսի 11 եւ ավտոմեքենայի 3 ուղեւոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տուժածներին փրկարարների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ 13-ը տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց (վիճակները գնահատվել է բավարար), մեկը` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (վիճակը` կայուն ծանր):
Այդ մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել